Մթնշաղի անուրջներ 1908
Մթնշաղի անուրջներ
Ժողովածու · 1908
Վահան Տերյանի առաջին ժողովածուն (1903-1908)՝ մթնշաղի, սիրո, թախծի ու կարոտի քնարերգություն։
83 բանաստեղծություն
մոտ 166 րոպե
141.1K դիտում
Բանաստեղծությունների ցանկ
1 Էլեգիա 2 Անծանոթ աղջկան 3 Երգ 4 Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ 5 Հրաժեշտ 6 Ցնորք 7 Վիհի եզերքին 8 Իմ գերեզմանին դուք չըմոտենաք 9 Չարտասանված տխուր խոսքեր 10 Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր 11 Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր 12 Մթնշաղ 13 Աղոթք 14 Շիրակի դաշտերից 15 Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ 16 Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում 17 Կարոտ 18 Անջատման երգ 19 Տխուր զրույց 20 Որպես ծաղիկն է անխոս գունատվում 21 Կա խորհրդավոր մի հըրապուրանք 22 Հրաժեշտի խոսքերից 23 Սենտիմենտալ երգ 24 14 տող 25 Դժկամ նայում են ժայռերը խոժոռ 26 Սոնետ 27 Սիրտըս ցավում է անցած գնացած 28 Քո մազերի ցնորական փայլը պայծառ 29 Տխուր մեռան կապուտաչյա 30 Էստոնական երգ 31 Fatum 32 Աշնան երգ 33 Աշնան մեղեդի 34 Լուսնոտ 35 Հրաշք-աղջիկ 36 Ցանկություն 37 Օտար երկնքի կամարների տակ 38 Աշուն 39 Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ 40 Դու քնած ես քո տաքուկ անկողնում 41 Սև գիշերն իջավ իր անհայտ գահից 42 Իրիկնաժամ 43 Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում 44 Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի 45 14 տող 46 Աշնան տրտմություն 47 Հիվանդ 48 Թափառական 49 Ձմռան գիշեր 50 Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին 51 Հուշերի երկրում 52 Հեռավոր, անել լեռնագագաթներ 53 Տխրություն 54 Սարի հետևում շողերը մեռան 55 Բյուր մարդոց մեջ 56 Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում 57 Ես անջատված եմ հայրենի հողից 58 Անանց կարոտն է իմ սիրտը տանջում 59 Երեկո 60 Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր 61 Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար 62 Դարձ 63 Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ 64 Գարուն 65 Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս 66 Արծաթ-կարկաչուն 67 Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ 68 Մռայլ թաղումի ջահերի նըման 69 Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան 70 Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար 71 Կանչ 72 Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում 73 Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր 74 Սիրահարվածը 75 Անանուն սեր 76 Իմ խաղաղ երեկոն է հիմա 77 Հեռու ես անհաս, իմ լուսե երազ 78 Հեռու երկրի լուսե հովտում 79 Հին պարտիզում 80 Կրկին հնչում է թունավոր լեզուդ 81 Անուշ անուրջով պաճուճիր հոգիս 82 Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս 83 Գարնանամուտ
Էլեգիա
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
գիշերտխուր
Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
գիշերտխուր
Երգ
Կուրծքը հև առած, հավքից թև առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
աշունսեր +1
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող
արդյոք կապրե՞ս…
Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ…
Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող
արդյոք կապրե՞ս…
Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ…
կարոտսեր +1
Հրաժեշտ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
կարոտտխուր +1
Ցնորք
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
սերերազ +1
Վիհի եզերքին
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
սերտխուր +1
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
մահսեր +1
Չարտասանված տխուր խոսքեր
Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
գիշերկարոտ +1
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
գարունգիշեր +1
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
գիշերսեր +1
Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցընորում է կապույտ մութի աշխարհում…
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցընորում է կապույտ մութի աշխարհում…
գիշերսեր +1
Աղոթք
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
գիշերտխուր
Շիրակի դաշտերից
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
գիշերկարոտ +1
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
գիշեր
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
գիշերմահ +1
Կարոտ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
գիշերկարոտ +1
Անջատման երգ
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
տխուրմենություն
Տխուր զրույց
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
սերտխուր
Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
գիշերսեր +1
Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
կիրքգիշեր
Հրաժեշտի խոսքերից
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
գիշերտխուր
Սենտիմենտալ երգ
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
գարունգիշեր +1
14 տող
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
աշունգիշեր +1
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։
սերտխուր
Սոնետ
Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
գիշերմահ +1
Սիրտըս ցավում է անցած գնացած
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
ամառսեր +1
Քո մազերի ցնորական փայլը պայծառ
Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս.
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս.
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս.
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս.
գիշերկիրք +1
Տխուր մեռան կապուտաչյա
Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…
աշունգիշեր +1
Էստոնական երգ
Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
սերմենություն
Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
գիշերկարոտ +1
Աշնան երգ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
աշունմենություն +1
Աշնան մեղեդի
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև…
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև…
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
աշունսեր +1
Լուսնոտ
Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
կարոտ
Հրաշք-աղջիկ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
գիշերսեր +1
Ցանկություն
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
գիշերկիրք +1
Օտար երկնքի կամարների տակ
Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ…
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ…
գիշերսեր +1
Աշուն
Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր հեկեկանք:
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր հեկեկանք:
մահտխուր
Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ
Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
գիշերսեր +1
Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…
ձմեռգիշեր +1
Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
գիշերսեր
Իրիկնաժամ
Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։
գիշերկարոտ +1
Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
գիշերկարոտ +1
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի…
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի…
սերտխուր
14 տող
Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
օտարությունտխուր +1
Աշնան տրտմություն
Կրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
աշունգիշեր +1
Հիվանդ
Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
գիշերսեր +1
Թափառական
Նորից կթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կմարի երեկոն աղոտ,
Կպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կմարի երեկոն աղոտ,
Կպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։
գիշերսեր +1
Ձմռան գիշեր
Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
ձմեռգիշեր
Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին
Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…
Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…
Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։
գիշերտխուր +1
Հուշերի երկրում
Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Իմ սրտում ոսկե անձրև է մաղում։
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Իմ սրտում ոսկե անձրև է մաղում։
գիշերկարոտ +1
Հեռավոր, անել լեռնագագաթներ
Հեռավոր, անել լեռնագագաթներ,
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
աշունտխուր +1
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
գիշերսեր +1
Սարի հետևում շողերը մեռան
Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
գիշերկարոտ +1
Բյուր մարդոց մեջ
Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
մենությունտխուր
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
սերկարոտ +1
Ես անջատված եմ հայրենի հողից
Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…
տխուրմենություն +1
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
—Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
— Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու…
—Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
— Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու…
գիշերկարոտ +1
Երեկո
Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
գիշերսեր +1
Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր
Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։
գիշերտխուր
Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տըխուր կյանքի մշուշը խավար։
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տըխուր կյանքի մշուշը խավար։
աշունգարուն +1
Դարձ
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
գիշերսեր +1
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
գիշերսեր +1
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
գարունսեր +1
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…
սերտխուր +1
Արծաթ-կարկաչուն
Արծաթ-կարկաչուն
Աղբյուրն է խոսում հավիտենաբար.
Իմ ուղիների հեռվում անկոպար
Հավիտենաբար
Աղբյուրն է խոսում հավիտենաբար.
Իմ ուղիների հեռվում անկոպար
Հավիտենաբար
գիշերմենություն
Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ
Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
— Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող…
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
— Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող…
տխուր
Մռայլ թաղումի ջահերի նըման
Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
գիշերտխուր
Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ,
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ…
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ,
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ…
գիշերսեր
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
մահկարոտ +1
Կանչ
Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։
մահկարոտ
Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում
Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։
գիշերկարոտ +1
Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր
Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում։
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում։
գարունկարոտ +1
Սիրահարվածը
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
գիշերկարոտ +1
Անանուն սեր
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
տխուրսեր
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
սերկարոտ +1
Հեռու ես անհաս, իմ լուսե երազ
Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։
սերերազ +1
Հեռու երկրի լուսե հովտում
Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում.
Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում…
Օրերն ուրիշ երգ են հյուսում.
Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում…
սերտխուր +1
Հին պարտիզում
Այսօր նորից պարտիզում
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում…
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում…
գիշերերազ
Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.—
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր…
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.—
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր…
գիշերսեր +1
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
աշունամառ +1
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
գիշերկարոտ +1
Գարնանամուտ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
գարունսեր +1