Անցնել բովանդակությանը

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։ Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.— Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հըրամայել եմ, որ վրաս իշխես։ Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12