Անցնել բովանդակությանը

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում. — Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր… Ճառագայթներ, որ շողացին ու չկան, Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հեռածավալ անհայտներում պահվտած Գալիք օրերն անհուն, անտես խավարում. — Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…

1905

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12