Անցնել բովանդակությանը

Երեկո

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Երեկոն փըռեց իր թևերը մութ, Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.— Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։ Լայն ըստվերները ընկան անաղմուկ, Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ… Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ… Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ1, Մոռացիր կյանքի տառապանքը մութ, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ… Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ, Ննջեցին անուշ երկինք ու երկիր. Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ…

1908

Ծանոթագրություններ

  1. 1 տխրադալուկ — տխուր և դալուկ (դժգույն, գույնը գցած, գունատ, մռայլ, դեղին)

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16