Անցնել բովանդակությանը

Տխրություն

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով… Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Տխրություն» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 8