Անցնել բովանդակությանը

Օտար երկնքի կամարների տակ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Օտար երկնքի կամարների տակ Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ. Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ, Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ… Ես ընկած էի օտար աշխարհում, Անարև երկնի կամարների տակ, Մեկը փայում էր իմ սիրտը մենակ Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։ Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ Օտար կողմերում, լայն ճամփի վրա, Ես լսում էի խոսքերը նրա Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից…

1906

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12