Անցնել բովանդակությանը

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, Իրիկնաժամին նստում եմ մենակ Կանաչ առվի մոտ, ուռիների տակ, Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։ Անցած օրերի հուշերն եմ թերթում Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ, Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ, Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։ Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝ Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր, Պիտի ողջունես ուղիս հեռավոր. — Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ…

1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12