Աղոթք
«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904
Քո պայծառ գահի անհաս բարձունքից Մի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ…
ՍաֆոԵս ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կյանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ… Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…
1904-1905