Անցնել բովանդակությանը

Կանչ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Կանչում ես անվերջ Կապույտ հեռվից, Շշուկով անուշ Կանչում ես ինձ։ Թփերն ես շարժում, Շրշում անուշ Շշուկով պայծառ Ու փաղաքուշ… Անհայտ է ուղին Քաղցր երկրիդ, Ուր բախտ է անանց, Անանց ժպիտ։ Ուր ծաղիկ ու երգ Ուրիշ են, այլ, Ուր անմահական Փառք է ու փայլ. Այս իրիկնային Կապույտ երկրում Դու ես միշտ շրջում Ու մեղմ երգում։ Ու կանչում ես միշտ Անհայտ հեռվից, Շշուկով անուշ Կանչում ես ինձ։

1908

Հին հրատարակություններում տպվել է առանց վերնագրի, ձեռագրում վերնագրված է «Կանչ»։

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Կանչ» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) մահվան և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 24