Անցնել բովանդակությանը

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերըդ այս անապատում… Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել… Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում» սոնետ բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12