Անցնել բովանդակությանը

Մթնշաղ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն, Ցընորում է կապույտ մութի աշխարհում… Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.— Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում, Որպես երազ մոռացումի անձավում. Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ — Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

1904-1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 10