Անցնել բովանդակությանը

Սենտիմենտալ երգ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու… Հեքիաթի պես էր — երազի նման. Խաղաղ երեկոն խոսում էր անձայն, Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ… Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ Ժպտում էր սիրով հավիտենական. Գարունն էր երգում ձայնով դյութական, Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ… Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու, Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու… Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Սենտիմենտալ երգ» բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գարնան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 8-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12