Անցնել բովանդակությանը

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ. Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ, Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։ Իմ գերեզմանը թող լինի հեռվում, Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն. Թող շուրջըս փռվի անանց լռություն, Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։ Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած, Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,— Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնորք, և լա՛ց…

1904

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) մահվան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12