Անցնել բովանդակությանը

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում. Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող Սարերի արծաթե կատարներն է վառում, Երբ մթնում կորչում են ծով ու հող… Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում, Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ, Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում, Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։ Իմ շիրմին դալկացող1 ծաղիկներ ցանեցեք, Որ խաղաղ ու հանդարտ մահանան. Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք. Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

1905

Ծանոթագրություններ

  1. 1 դալկանալ — դալուկ (դժգույն, գունատ) դառնալ, գույնը գցել, դեղնել

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12