Անցնել բովանդակությանը

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։ Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող։ Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ։

1904-1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գարնան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12