Անցնել բովանդակությանը

Շիրակի դաշտերից

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով, Խաղաղ դաշտերը մութն է համբուրում. — Ես կախարդված եմ միշտ նույն երազով, Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։ Մոտեցած երկնից աստղերը պայծառ Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.— — Իմ լքված սրտի կարոտը անծայր Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1905

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 8