Անցնել բովանդակությանը

Անծանոթ աղջկան

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1903

Լույսն էր մեռնում, օրը մթնում. Մութը տնից տուն էր մտնում. Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։ Աղբյուրն անուշ հեքիաթի պես Իր լույս երգով ժպտում էր մեզ. Դու մոտեցար մեղմ, համրաքայլ, Որպես քնքուշ իրիկվա փայլ։ Անակնկալ բախտի նըման, Հայտնվեցիր պայծառ-անձայն. Անջատվեցինք համր ու հանդարտ, Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

1903

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը (1903, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12