Անցնել բովանդակությանը

Հուշերի երկրում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Իմ սրտում ոսկե անձրև է մաղում։ Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։ Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ…

1907-1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12