Անցնել բովանդակությանը

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ, Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ… Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ Քո խոսքերի զանգակները զվարթաձայն. Շուրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։ Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում, Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ, Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում, Քո խավարում — մոռացության մի ակնթարթ…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12