Անցնել բովանդակությանը

Բյուր մարդոց մեջ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Բյուր մարդոց մեջ, Պաղ մարդոց մեջ, Որպես տրտում1 Անապատում — Մենակությո՜ւն, Մենակությո՜ւն… Ախ, այս տրտում1, Երկրի ցրտում Անլուր ընկան, Անխոս հանգան Երկնքի հուշ Երգերս անուշ։ Եվ իմ հոգում, Ցուրտ ու միգում2, Խինդը մեռավ, Բախտը մարավ Անվերադարձ, Անվերադա՜րձ…

1908

Ծանոթագրություններ

  1. 1 տրտում — տխուր, վշտահար, թախծալի, սրտաբեկ
  2. 2 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 18