Անցնել բովանդակությանը

Լուսնոտ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Հմայված լուսնի շողերովն արծաթ. Սրտում փայելով անսովոր մի տենչ, Ուրվականորեն շրջում է անվերջ Տարորեն լռին լուսնոտը գունատ։ Լուսնի շողերը թովիչ-խուսափող Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ. Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ, Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։ Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ Եվ չըգտնելու տանջանքը մաշող. Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող, Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ…

1906

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Լուսնոտ» բանաստեղծությունը (1906, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12