Անցնել բովանդակությանը

Չարտասանված տխուր խոսքեր

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ… Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք… Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սև եղեռնի…

1904

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Չարտասանված տխուր խոսքեր» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16