Անցնել բովանդակությանը

Էստոնական երգ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.— Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։ Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։ Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի, Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի…

1906

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12