Անցնել բովանդակությանը

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,                               Ամենին մոռանալ. Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —                               Հեռանա՜լ… Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,                               Գիշերում այս անշող Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,                               Մոռացման ոսկե շող… Մի վայրկյան ամենից հեռանալ,                               Ամենին մոռանալ.— Խավարում, ցավերում քարանալ                               Մեն-միայն… Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,                               Ամենին մոռանա՜լ… Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,                               Հեռանալ…

1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16