Անցնել բովանդակությանը

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ, Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ Ու հեքիաթային լույսեր կվառեմ… Երկար մազերդ կարձակես ազատ, Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,— Անուշ խոսքերով կըդյութես հոգիս… Պայծառ աշխարհում կըլինենք մենակ, Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված, Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,— Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

1906-1907

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ» բանաստեղծությունը (1906, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12