Անցնել բովանդակությանը

Սիրտըս ցավում է անցած գնացած

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Սիրտըս ցավում է անցած գնացած                               Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։ Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.                               Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս։ Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —                               Սիրում եմ նրան. — Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան… Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.                               Օ՜, քաղցր արբանք։ — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

1905-1906

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16