Անցնել բովանդակությանը

Երգ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1903

Կուրծքը հև առած, հավքից թև առած,— ե՞րբ կըգա նա. Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։ Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա, Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞… Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա, Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

1903-1904

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Երգ» բանաստեղծությունը (1903, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) աշնան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 6