Անցնել բովանդակությանը

Ցնորք

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր, Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն. Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։ Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ, Որպես լուսնյակի ժպիտը տխուր. Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.— Նա մոտենում էր որպես քաղցր քույր… Իմ հուշերի մեջ ամենից պայծառ, Իմ լքված սրտի լուսե հանգրվան, Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար, Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

1904

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ցնորք» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12