Անցնել բովանդակությանը

Հրաժեշտի խոսքերից

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր, Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ. Իմ ուղին միշտ մթին, մենավոր, Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։ Իմ ճամփան՝ անվախճան մի գիշեր, Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա.— Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր, Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա… Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի, Իմ վերև թող արև չըխնդա. Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի, Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հրաժեշտի խոսքերից» բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12