Անցնել բովանդակությանը

Դարձ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ Ու գունատ հույսի քայլերով տարտամ Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։ Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն Ու հոգնածորեն դուռը կըբանաս — Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս, Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։ Եվ գթությունը քո քրոջական Սիրտըս կըլցնե խնդության լուսով, Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով, Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ…

25/I 1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դարձ» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12