Անցնել բովանդակությանը

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար… Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ… Ու գերեզմանում սև հողերի տակ Զգալ, որ անցար, և քեզ չկանչել, Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել, Ու չխռովել բերկրանքդ հստակ…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) դժբախտ սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12