Անցնել բովանդակությանը

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս, Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր, Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս, Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։ Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում, Լքված լռության ծածկոցն է իջել. Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում, Իմ տխուր հոգում երգերն են ննջել։ Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար, Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ, Ցրիր քո երգով մռայլ ու համառ Աշնան գիշերը իմ լքված սրտից։

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) աշնան և ամառի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12