Անցնել բովանդակությանը

Ես անջատված եմ հայրենի հողից

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Ես անջատված եմ հայրենի հողից, Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար. Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,— Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ… Հուզվում են, հոսում հեղեղները մեծ, Մագլցում վերև և թավալվում ցած, Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց, Հայրենական տուն, հավետ մոռացված… Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,— Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում, Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ. — Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.

1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12