Անցնել բովանդակությանը

Աշնան երգ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Ցրտահա՜ր, հողմավա՚ր. Դողացին մեղմաբար Տերևները դեղին, Պատեցին իմ ուղին… Ճաճանչները թոշնան… Կանաչներիս աշնան — Իմ խոհերը մոլոր՝ Ցրտահա՜ր, հողմավա՜ր… Կրակներըս անցան, Ցուրտ ու մեգ է միայն. Անուրջներըս երկնածին Գնացի՜ն, գնացի՜ն…

1906

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Աշնան երգ» բանաստեղծությունը (1906, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) աշնան և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12