Անցնել բովանդակությանը

Դու քնած ես քո տաքուկ անկողնում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու

Դու քնած ես քո տաքուկ անկողնում Եվ արև բախտի երազ ես տեսնում Դուրսը բքաբեր քամին է տոնում, Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում… Դու քնած ես քո տաքուկ սենյակում, Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում, Քո փակ դռները անվերջ ու անվերջ։ Դու ինձ չես տեսնում լուսե երազում, Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում, Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում, Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում… 1907

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դու քնած ես քո տաքուկ անկողնում» բանաստեղծությունը («Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) ձմռան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 4-4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 13