Անցնել բովանդակությանը

14 տող

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում, Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում. — Դալուկ1 աշնան տխուր շողերն են մարում, Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։ Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ, Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում. — Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք, Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։ Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ, Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան. Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ, Գիշերի պես խորհրդավոր, դյութական. — Դալուկ1 աշնան մերկ անտառն Է շառաչում, Լույս հուշերի վտակներն են կարկաչում…

1905

Տերյանն ունի «14 տող» վերնագրով երկու սոնետ. մյուսը սկսվում է «Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,» տողով։

Ծանոթագրություններ

  1. 1 դալուկ — դժգույն, գույնը գցած, գունատ, մռայլ, դեղին

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 14