Անցնել բովանդակությանը

Վիհի եզերքին

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին, — Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ. Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին, — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ… Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում, — Ես մոռացել եմ արևի ուղին. Անուրջ օրերի լույսը չեմ հիշում, — Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին… Ունկնդիր եղա հողմի խենթ երգին. — Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ. Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին, — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

1904

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12