Անցնել բովանդակությանը

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր… Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վըրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

1904-1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12