Անցնել բովանդակությանը

Մռայլ թաղումի ջահերի նըման

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Մռայլ թաղումի ջահերի նըման Մեկը աստղերն է վառում տխրությամբ. Իմ հոգու վրա իջել է մի ամպ, Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։ Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին. Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին — Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում։ Իմ սրտում միայն սառած հեկեկանք, Բայց արցունք չըկա իմ սև օրերում. Մեռնում է սիրտըս անհուն խավարում, Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք…

1908

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12