Անցնել բովանդակությանը

Թափառական

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Նորից կթողնեմ քաղաքն աղմկոտ Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ. Անխոս կմարի երեկոն աղոտ, Կպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։ Կմոռնամ հեռվի աղմուկը ահեղ, Կզգամ համբույրը ուրիշ օրերի, Լույս երազների գիշերը շքեղ Սրտիս անծանոթ վայելք կբերի… Հեռավոր մարդոց ցավերը կզգամ, Կարկաչող ջրի լացը կլսեմ. Հողը կգրկեմ, ջերմ կհեկեկամ, Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։ Անտուն անցորդից կխնդրեմ ես հաց, Պայծառ աղբյուրի ջուրը կխմեմ, Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կքնեմ…

1907-1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Թափառական» բանաստեղծությունը (1907, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16