Անցնել բովանդակությանը

Հիվանդ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս, Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր, Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։ Օտար դաշտերի անանց մշուշում Տըխուր լռության գիշերն է իջել — Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում, Մի լուսե երգ է իմ հոգում ննջել… Քո պայծառ գահից մեղմորեն իջիր, Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս, Անուշ երազով սիրտըս պաճուճիր, Ցնորք հուշերով ամոքիր հոգիս…

1907

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հիվանդ» բանաստեղծությունը (1907, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12