Անցնել բովանդակությանը

Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ, Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող. — Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող… Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ, Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի. — Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ, Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 8