Անցնել բովանդակությանը

Որպես ծաղիկն է անխոս գունատվում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Որպես ծաղիկն է անխոս գունատվում Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի, Այնպես թող սերը մեռնի իմ սրտում, Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի… Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ, Զվարթ կժպտամ բախտավորի պես,— Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ, Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ. Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին, Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե, Որ չըմտորես իմ ցավի մասին, Որ քո թունավոր խոսքը չըկասե…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Որպես ծաղիկն է անխոս գունատվում» բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12