Անցնել բովանդակությանը

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս Տրտում իրիկվա ըստվերների տակ, Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ. Եվ վհատությամբ երբ կըհեռանաս… Ես կըգամ, որպես մոռացված մի երգ, Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից. Քո մեռած սրտում կըլինի թախիծ, Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։ Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում, Երբ երազներըդ հավետ կըմեռնեն, Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ, Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս» սոնետ բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12