Անցնել բովանդակությանը

Սոնետ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող — Ես շրջում էի այս գունատ երկրում, Ուր չկար ցավի երջանկության ցող Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։ Նա իր կարոտով ու իր ցանկությամբ Վառվեց իմ ամուլ գոյության վերա — Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝ Ես նորան տեսա ու բախտից մեռա… Նա իր բոցերով այրեց ու գընաց. Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք, Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,— Մի պաղ քարացում աղոթքի կանգնած, Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Սոնետ» սոնետ բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-6 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 14