Անցնել բովանդակությանը

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում, —Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու. Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում, — Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու… Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ, —Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ. Կըցրե՞ս սրտիս թախիծը խավար, Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս… Թափառում եմ ու կարոտով կանչում, — Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.— Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում, — Բայց անհայտ ես դու, դու չունես անուն…

1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12