Անցնել բովանդակությանը

Ցանկություն

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող,— Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող։ Ւնձ փաթաթիր որպես ամպ՝ Մութ աչքերըդ մեղմ փակիր, Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ, Անցավ կյանքըս խորտակիր… Արյունոտիր շուրթերն իմ, Սիրտս խայթիր՝ ծիծաղիր. Թ՛ող աչքերս հեզ մեռնին, Կյանքս մարիր ու փախիր։ Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող, — Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող…

1906

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16