Անցնել բովանդակությանը

Հեռու երկրի լուսե հովտում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Հեռու երկրի լուսե հովտում Օրերն ուրիշ երգ են հյուսում. Կյանքից հոգնած սիրտըս տրտում Այն երկիրն է միշտ երազում… Խաղաղությունն այն հեռանիստ, Ուր մի ուրիշ արևի փայլ Ծավալում է անանց հանգիստ Եվ խնդություն մի անայլայլ, Մի խնդություն մաքուր և խոր, Ե՛վ անեզերք և՛ անվախճան, Ուր քո սիրտը որբ ու մոլոր Գրկում է մի ոսկե շրջան…

1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12