Անցնել բովանդակությանը

Արծաթ-կարկաչուն

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Արծաթ-կարկաչուն Աղբյուրն է խոսում հավիտենաբար. Իմ ուղիների հեռվում անկոպար                             Հավիտենաբար                             Քո սերն է հնչում։ Անձրևային ե՜րգ — Աստղերի ուղին մշուշ ծովերում — Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,                             Մոլորումներում՝                             Հայրենի՜ եզերք… Լույսերը մեռան,— Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ — Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ1                             Քնքուշ ու թովիչ                             Պայծա՜ռ հանգրվան…

1908

Ծանոթագրություններ

  1. 1 ամոքիչ — ամոքող, մեղմացնող, սփոփիչ, ցավերը մեղմացնող, հանգստացնող

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 15