Անցնել բովանդակությանը

Հրաժեշտ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1904

Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

1904

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հրաժեշտ» բանաստեղծությունը (1904, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) կարոտի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 4 եռատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12